Evocabank-ը կթողարկի դրամով 11% եւ դոլարով 5% եկամտաբերությամբ պարտատոմսեր

23.03.2022 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Evocabank #պարտատոմսեր
Evocabank-ը 2022 թվականի մարտի 28-ին թողարկելու է անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր:

Բանկը տեղաբաշխելու է 200,000 հատ դրամային եւ 100,000 հատ դոլարային պարտատոմս: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյա պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 ՀՀ դրամ, իսկ դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար:


«Որպես նորարար եւ ժամանակակից բանկ՝ Evocabank-ի պարտատոմսերը հնարավոր կլինի գնել նաեւ online տարբերակով՝ բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով։ Գործընթացը կլինի պարզ, արագ եւ հարմարավետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բանկում նշում են, որ պարտատոմսերը պահանջված եւ եկամտաբեր ֆինանսական գործիքներ են: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր եւ ունեն մի շարք առավելություններ՝
- Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

- Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից:

- Արժեկտրոնները վճարվում են եռամսյակային պարբերականությամբ։
 


- Ի՞նչ է պարտատոմսը:

- Պարտատոմսը (լատիներեն՝ obligation - պարտավորություն) պարտքային արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ դրանում նշված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը, ինչպես նաեւ տոկոս։

- Ի՞նչ կլինի, եթե պարտատոմսերում ներդրված գումարն ինձ անհրաժեշտ լինի մինչեւ մարման ժամկետը:

- Evocabank-ի կողմից թողարկված պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, եւ Դուք ցանկացած պահի կարող եք գնել կամ վաճառել դրանք:

- Ինչո՞ւ պետք է գնեմ պարտատոմսեր՝ ավանդ ներդնելու փոխարեն:

- Պարտատոմսեր գնելն է՛լ ավելի շահավետ է եւ հարմար։ Պարտատոմսերն ունեն մի շարք առավելություններ: Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից: Պարտատոմսերը վաճառելու դեպքում Դուք պահպանում եք մինչ այդ պահը կուտակված տոկոսագումարները:

- Իմ ավանդները երաշխավորված են ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ պարտատոմսե՞րը:

- Պարտատոմսերը եւս երաշխավորված են։ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

- Ինչպե՞ս կարող եմ գնել Evocabank-ի պարտատոմսեր:

- Պարտատոմսեր գնելու համար անհրաժեշտ է մոտենալ բանկի ցանկացած գրասենյակ, լրացնել պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը, մուտքագրել գումարը հատուկ հաշվին կամ online տարբերակով` բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով՝ աշխարհի ցանկացած վայրից, օրվա ցանկացած ժամին։

- Կարող եմ արդյո՞ք անհրաժեշտության դեպքում պարտատոմսերի գրավով վարկ վերցնել:

-  Այո, կարող եք: Ինչպես եւ ավանդի դեպքում, պարտատոմսերի դեպքում եւս կարելի է պարտատոմսերի գրավով վերցնել կարճաժամկետ վարկ։

Վարկը տրամադրվում է առավելագույնը պարտատոմսի մարման ժամկետով` պարտատոմսի արժեկտրոնային տոկոսադրույք +3%, այսինքն՝ ՀՀ դրամով՝ 14%, ԱՄՆ դոլարով՝ 8% տարեկան անվանական տոկոսադրույքով։

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 11.03.2022թ. թիվ 1/106 Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ։

100,000 ԱՄՆ դոլարից կամ 50,000,000 ՀՀ դրամից ավել գումարի պարտատոմս գնող հաճախորդները կստանան նվեր՝ Visa վճարային համակարգի ամենաբարձր դասի Visa Infinite քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի։


«Այս քարտի հետ Դուք կստանաք կատարյալ սպասարկում, յուրահատուկ մոտեցում, բացառիկ առավելություններ ամբողջ աշխարհում»,- եզրափակել են բանկում:
Դիտում՝ 3196
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW