AMX-ն ամփոփել է երրորդ եռամսյակի տվյալները

11.10.2021 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա #AMX #պարտատոմսեր
Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 2021թ․-ի երրորդ եռամսյակի ամփոփ տվյալները 2019-2020թթ. նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առեւտրի եւ շուկայի ծավալների համեմատական աճ։  

Պետական պարտատոմսերի առեւտրի ընդհանուր ծավալը 3-րդ եռամսյակում կազմել է ավելի քան 24 մլրդ դրամ՝ 2019-ի համեմատ գրանցելով 46%, իսկ 2020-ի համեմատ՝ 183% աճ։ Կնքվել է պետական պարտատոմսերով 115 գործարք։

Պետական պարտատոմսերի շուկայի ծավալը (market value) նույն ժամանակահատվածի համար հատում է 1,1 տրիլիոն դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 28%-ով։

Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայական եւ թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի 3-րդ եռամսյակի շուկայի ծավալը կազմել է ավելի քան 489 մլրդ դրամ, որը 19%-ով առավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Առեւտրի ծավալը 2019 եւ 2020 թվականների 3-րդ եռամսյակների համեմատ աճել է ավելի քան երկու անգամ՝ անցնելով 15 մլրդ դրամի շեմը։ Գործարքների քանակը նույնպես աճել է շուրջ 91%-ով, իսկ միջին ծավալը՝ 31%-ով։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 116-ի։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմում է 11 մլրդ դրամ, որը գերազանցում է 2020թ․-ի 3-րդ եռամսյակի ցուցանիշները 50%-ով, իսկ 2019 թ․-ի ցուցանիշները՝ ավելի քան 3 անգամ։  

Բաժնետոմսերի առեւտրի ծավալը 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 234 մլն դրամի։ Շուկայի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 7%-ով՝ հասնելով 159 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը աճել է 3 անգամ՝ հասնելով 44-ի։
Դիտում՝ 3849
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW