Հայաստանի ֆոնդային բորսան եւ ռուսաստանյան Cbonds-ը կհամագործակցեն

22.09.2020 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա #Cbonds

Ռուսաստանյան Cbonds գործակալությունը եւ Հայաստանի ֆոնդային բորսան կնքել են համաձայնագիր Premium Cbonds կայքում գնանշումների եւ  AMX-ում շրջանառվող բաժնետոմսերի եւ պարտատոմսերի մասին տեղեկատվության արտացոլման վերաբերյալ։

Սա հասանելի կդարձնի հայաստանյան արժեթղթերի մասին տեղեկատվությունը միջազգային մասնագետների շրջանակներին։

«Մեզ համար կարեւոր է կայքի օգտատերերին տրամադրել ճշգրիտ եւ մանրամասն տեղեկատվություն: Cbonds-ի եւ Հայաստանի ֆոնդային բորսայի համագործակցությունը կապահովի հայկական արժեթղթերի մասին տեղեկատվության ամբողջականություն, ստացման արագություն եւ հուսալիություն: Հուսով ենք, որ դա կբարձրացնի Ռուսաստանի եւ այլ երկրների ներդրողների հետաքրքրությունը հայկական արժեթղթերի շուկայի նկատմամբ»,- նշել է Cbonds-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Լյալինը։

«Մենք բարձր ենք գնահատում Cbonds-ի հետ համագործակցությունը եւ հույս ունենք, որ AMX-ի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության առկայությունը գործակալության կայքում կբարձրացնի տարածաշրջանի եւ միջազգային ներդրողների հետաքրքրությունը AMX-ի ֆինանսական գործիքների եւ ծառայությունների նկատմամբ, ինչպես նաեւ կնպաստի հայկական եւ օտարերկրյա թողարկողների արժեթղթերով բորսայական առեւտրի ակտիվացմանը»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Այժմ կայքը պարունակում է ավելի քան 600 հայկական պարտատոմսերի եւ եվրապարտատոմսերի թողարկման մանրամասներ, որոնցից շրջանառվում են ավելի քան 4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 130 թողարկումներ։ Ինչպես նաեւ հասանելի է տեղեկատվություն Հայաստանյան 11 թողարկողների բաժնետոմսերի պարամետրերի, գնանշումների ավարտի եւ առեւտրաշրջանառության արխիվի վերաբերյալ:

Ֆոնդային բորսայում ցուցակվելու համար կարող եք տեսնել ցուցակման ուղեցույցը։

 

Դիտում՝ 4435
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW