ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը։ «Ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման էապես ավելի բարելավված միջավայր, տեղի կունենա այնպիսի գործիքների ներդրում, որոնք կապահովեն ձեւավորվող խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում, թույլ կտան բնակչությանը մասնակցել երկրում իրականացվող ներդրումային ծրագրերին եւ այդպիսով ընդլայնել դրանցից եկամուտներ ստանալու հնարավորությունները»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:Նրա խոսքով՝ Հայաստանի կապիտալի շուկան դեռեւս սահմանափակ է՝ թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով եւ երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ: «2020-ի հունվարի 31-ի դրությամբ շուկայի հիմնական մասը զբաղեցնում են ՀՀ պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի 11%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը եւ բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում են ընդամենը ՀՆԱ-ի համապատասխանաբար 3,4% եւ 2,3 %:Այս ցուցանիշներն էական բարելավման ներուժ ունեն։ Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի ընդունման կարեւորությունը պայմանավորված է ոլորտում միասնական քաղաքականության, բարեփոխումների հիմնական ուղղությունների եւ դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ»,- նշել է նախարարը։Տիգրան Խաչատրյանը հավելել է, որ զարգացած կապիտալի շուկայի եւ բարդ գործիքների բացակայությունը սահմանափակում է տնտեսվարող սուբյեկտների՝ իրենց արժութային, տոկոսային եւ այլ ռիսկերի կառավարման հնարավորությունները: Tweet Դիտում՝ 1381