Բորսայում ամբողջապես տեղաբաշխվել են Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերը
02.06.2020 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Արմսվիսբանկ

«Հատկանշական է, որ պահանջարկը գերազանցել է առաջարկը շուրջ 14%-ով, իսկ պարտատոմսերի միջին կշռված գինը նվազ է եղել կտրման գնից»,- նշել են բանկում:
Աճուրդի մանրամասները ներկայացված են ստորեւ.
Տեղաբաշխման աճուրդի արդյունքները`
- աճուրդի եղանակը` փակ աճուրդ
- աճուրդի ձեւը` ստանդարտ
- որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցած Բորսայի անդամների թիվը` 2
- ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ՀՀ դրամ)` 11,171,311,382.00
- բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ՀՀ դրամ)` 9,785,311,382
- տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը (ՀՀ դրամ)` 50,000.0 ՀՀ դրամ
- տեղաբաշխված արժեթղթերի կտրման եկամտաբերությունը` 9%
- տեղաբաշխված արժեթղթերի միջին կշռված եկամտաբերությունը` 8.7790%
- տեղաբաշխման օրը` 01/06/2020
Միաժամանակ, բանկում տեղեկացրել են, որ վերը նշված պարտատոմսերը թողարկվել են հետեւյալ պայմաններով՝
- անվանական արժեքը՝ 50.000 ՀՀ դրամ,
- քանակը՝ 20.000 հատ,
- ընդհանուր ծավալը (անվանական)` 10 միլիարդ ՀՀ դրամ (ներառյալ 300,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով շուկա ստեղծողի կողմից գնման ենթակա ծավալը՝ 01.06.2020թ. կայանալիք աճուրդի ժամանակ ձեւավորված միջին կշռված գնով),
- արժեկտրոնի դրույքը եւ վճարման պարբերականությունը՝ 9%, կիսամյակային:
«Հիշեցնում ենք նաեւ, որ մինչ օրս Արմսվիսբանկը տեղաբաշխել է պարտատոմսերի 11 թողարկում (7 թողարկում արտահայտված է ԱՄՆ դոլարով, 2-ը՝ ՀՀ դրամով եւ 2-ը՝ եվրոյով), որի արդյունքում հավաքագրել է 41 մլն ԱՄՆ դոլարի, 8 մլրդ ՀՀ դրամի եւ 13 մլն եվրոյի չափով դրամական միջոցներ: Բանկի կողմից երեք թողարկում հաջողությամբ մարվել է:
Ներկայումս բանկի պարտատոմսերի 8 թողարկում (4 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով եւ ընդհանուր ծավալը կազմում 31 մլն ԱՄՆ դոլար, 2-ը՝ ՀՀ դրամով՝ 8 մլրդ ՀՀ դրամ եւ 2-ը՝ եվրոյով՝ 13 մլն եվրո) գտնվում է շրջանառության մեջ եւ ցուցակված է Հայաստանի ֆոնդային բորսայում:
Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով բանկն օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: