ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին տեղաբաշխվել են 2 տարի մարման ժամկետով միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր՝ 10 մլրդ դրամ ծավալով: Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 10 մլրդ 100 մլն դրամ, բավարարվել է 9 միլիարդ 150 մլն դրամը, որի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 6,29 տոկոս: ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարելի է ձեռք բերել առցանց եղանակով կամ այցելելով սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետեւյալ հասցեներում՝- Ամիրյան 23/1- Թոթովենցի փողոց, նրբանցք 4 - Տիգրան Մեծի 24- Կոմիտաս 49: Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ նախարարության պաշտոնական կայքից: Tweet Դիտում՝ 2945