Կոնվերս Բանկն ավարտել է 1 մլրդ դրամ անվանական արժեքով դրամային եւ 5 մլն դոլար անվանական արժեքով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:Սա այս տարվա ծրագրային ազդագրի շրջանակում իրականացվող տեղաբաշխումների երկրորդ փուլն էր:Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,5% եւ 5,25%: Շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:«Պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից ավելի քան երկու ամիս շուտ, ինչը վկայում է Կոնվերս Բանկի ֆինանսական այդ գործիքի նկատմամբ հետաքրքրության մասին: Ընդհանուր առմամբ, այս տարի բանկը իրականացրել է պարտատոմսերի չորս տեղաբաշխում երկու փուլով՝ զգալիորեն ավելացնելով դրամային պարտատոմսերի մասնաբաժինը պորտֆելում: Բանկի պարտատոմսերի պորտֆելը համարժեք է մոտ 20 մլրդ դրամին: Նման շարունակական թողարկումների շնորհիվ բանկը Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայի առաջատարներից է»,- ասել են Կոնվերս Բանկում:Տեղաբաշխված պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա՝ երկրորդային շուկային խորություն հաղորդելու համար: Tweet Դիտում՝ 2640