Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը $5 մլն-ի եւ 700 մլն դրամի պարտատոմս կտեղաբաշխի

12.07.2018 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #պարտատոմս

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 2018թ. հուլիսի 12-ից հրապարակային առաջարկի միջոցով սկսում է տեղաբաշխել 5 մլն դոլարի եւ 700 մլն դրամի՝ տարեկան  համապատասխանաբար 5,25% եւ 9,50% եկամտաբերությամբ արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Բանկում նշել են, որ դոլարով արժեթղթերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ դրամով՝ 24 ամիս:

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը համապատասխանաբար կազմում է 100 դոլար եւ 100 000 դրամ։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար
Պարտատոմսերի Ծրագրային Ազդագիր

Դիտում՝ 3548
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW