«Գլոբալ Կրեդիտ»-ը 3-րդ անգամ է իրականացրել պարտատոմսերի տեղաբաշխումը

27.11.2017 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Գլոբալ Կրեդիտ #պարտատոմս
Նոյեմբերի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղի է ունեցել «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ի թողարկած անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թվով երրորդ տեղաբաշխումը՝ ստանդարտ փակ աճուրդի միջոցով:

Կազմակերպությունում նշել են, որ աճուրդի ժամանակ տեղաբաշխվող պարտատոմսերն ունեցել են աննախադեպ բարձր պահանջարկ:


«Դոլարային տրանշի պարտատոմսերի պահանջարկը տեղաբաշխման ծավալի  նկատմամբ կազմել է 146%, իսկ դրամային տրանշինը՝ 220%: Այս տարի եւս աճուրդի մասնակիցների զգալի մասը կազմում էին ֆիզիկական անձիք: Նման բարձր պահանջարկը վկայում է տվյալ արժեթղթերի նկատմամբ ներդրողների մեծ հետաքրքրության մասին, ինչը պայմանավորված է վերոնշյալ պարտատոմսերի ներդրումային առավելություններով՝ բարձր եւ գրավիչ տոկոսադրույքներ, բարձր իրացվելիություն: Դրան նպաստել է նաեւ լավ ֆինանսական ցուցանիշներ ունեցող հուսալի թողարկող ընկերության` «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի նախորդ թողարկումների պարտատոմսերի ձեւավորած ակտիվ երկրորդային շուկան, գործարքների ծավալներն ու քանակը, ինչպես նաեւ մարքեթ մեյքերի առկայությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 4282

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW