Անելիք Բանկի երրորդ թողարկման անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են նախանշված ժամկետից շուտ: Ինչպես հայտնել են բանկում, տեղաբաշխումն ավարտվել է ապրիլի 12-ին՝ նախապես սահմանված ապրիլի 28-ի փոխարեն։ Պարտատոմսերը ձեռք են բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձիք՝ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում։ «Պարտատոմսերը հնարավորություն են տալիս հաճախորդներին կատարել այլընտրանքային ներդրում եւ ստանալ ֆիքսված արժեկտրոնային եկամուտ: Հաշվի առնելով տեղաբաշխումների հաջող ընթացքը՝ նախատեսում ենք հետագայում եւս իրականացնել պարտատոմսերի թողարկումներ»,- ասել է Անելիք Բանկի Ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:Երրորդ թողարկման պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ դրամ, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12,25%, տարեկան տոկոսների վճարման պարբերականությունը՝ 6-ամիս:«Նախկինում Անելիք Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի 1-ին տրանշը, ինչպես նաեւ տեղաբաշխման ընթացքում է 2-րդ տրանշը՝ յուրաքանչյուրը՝ $5 մլն»,- ասված է հաղորդագրությունում։ Tweet Դիտում՝ 6886