2026 թվականի ապրիլի 6-ին Երեւանում տեղի է ունեցել Մեդիամաքս մեդիա ընկերության Banks.am պորտալի եւ Boyden Armenia ընկերության համատեղ կազմակերպած եւ բիզնես առաջնորդության ապագային նվիրված Fast-Forward 2026 կոնֆերանսը: Fast-Forward-ի հիմնական նպատակն է ստեղծել հարթակ եւ նպաստավոր միջավայր, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները կարող են քննարկել առաջնորդությանը, կառավարմանն ու զարգացմանը վերաբերող զգայուն հարցեր՝ առանց ավելորդ «արարողակարգի»: Կոնֆերանսի գործընկերներն էին Wilco կապիտալի կառավարման ընկերությունը, Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը, «Ալֆա-Ֆարմ» ընկերությունը եւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը:Կոնֆերանսի իվենթ-գործընկերը Skill Event Marketing ընկերությունն է:«Դժգոհելու փոխարեն ստեղծել նպաստավոր միջավայր»Արա Թադեւոսյան, Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Մեդիամաքս մեդիա ընկերությունը 2024 եւ 2025 թվականներին անցկացրել էկայուն զարգացման հարցերին նվիրված Robust Armenia 25 եւ Robust Armenia 26 կոնֆերանսները (ի դեպ, այս տարվա Robust Armenia կոնֆերանսը կայանալու է ապրիլի 22-ին): Հասկացանք, որ նման հարթակների կարիքն իսկապես կա, երբ գործարար համայնքի ներկայացուցիչները կարող են, առանց ավելորդ «արարողակարգի», հավաքվել ու քննարկել իրենց համար կարեւոր հարցերը:Երբ պատրաստում էինք Fast-Forward կոնֆերանսի մասին մամուլի հաղորդագրությունը, հայտնաբերեցինք, որ այս տարին հոբելյանական է. Մեդիամաքսի Banks.am պորտալն այս տարի դառնում է 20 տարեկան, իսկ Boyden-ը՝ 80։ Միասին՝ 100 (ծիծաղում է-հեղինակ): Արա Թադեւոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեր աշխատանքի ընթացքում հաճախ նկատում ենք, որ բիզնեսը միշտ չէ, որ պատրաստ է մեդիայի հետ բաց երկխոսության։ Որոշեցինք, որ դժգոհելու փոխարեն պետք է նախաձեռնենք եւ ձեւավորենք այնպիսի միջավայր, որում բոլոր կողմերը կզգան՝ մենք գործընկերներ ենք, եւ այս հարցերի քննարկումը բխում է բոլորիս շահերից։Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր կոնֆերանսի գործընկերներին։ Մենք մտածված ենք օգտագործում ենք «գործընկեր» բառը՝ «հովանավոր»-ի փոխարեն, որովհետեւ այս միջավայրը ստեղծվում է հենց գործընկերության ոգով: Մեզ համար հատկապես արժեքավոր է, որ չորս կազմակերպություն՝ Wilco-ն, «Սիլ Ինշուրանս»-ին, «Ալֆա-Ֆարմ»-ը եւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը վստահեցին մեզ։ Մեզ համար կարեւոր է նաեւ այն, որ իբրեւ գործընկերներ ներգրավել ենք տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ եւ կրթական հաստատություն, ինչը եւս վկայում է, որ բարձրացվող թեմաներն արդիական են: Boyden Armenia-ի հետ կոնֆերանսը ամենամյա դարձնելու ծրագրեր ունենք: Վստահ ենք՝ կարեւոր է հենց սկզբից սահմանել բարձր նշաձող ու հետեւողականորեն շարժվել դրա իրականացման ուղղությամբ: Չենք բացառում, որ բուն կոնֆերանսից բացի տարվա ընթացքում կարող ենք ունենալ նաեւ այլ, ծավալով ավելի փոքր միջոցառումներ:«Հայկական բիզնեսները ձեւավորված ԴՆԹ ունեն»Սեւադա Բաղդյան, Boyden ընկերության գործընկեր, հայաստանյան եւ վրաստանյան գրասենյակների ղեկավարՇատ շնորհակալ եմ Մեդիամաքսին, որ առաջնորդության վերաբերյալ այս կոնֆերանսի կազմակերպման հարցում որոշեց համագործակցել մեզ հետ: Երկար տարիներ խորհրդատվություն տրամադրելով execitive search ոլորտում՝ հանգել ենք մի հետաքրքիր մտքի. հայկական բիզնեսները, որքան էլ երիտասարդ լինեն, արդեն իսկ ունեն իրենց ձեւավորված «գենը», ԴՆԹ-ն կամ մոդելը: Այն, գուցե, պետք է լավացնել, դարձնել առավել արդյունավետ, բայց մյուս կողմից՝ դրա հետ չի կարելի հաշվի չնստել: Սեւադա Բաղդյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Եթե որոշենք, որ հայկական կառավարման մոդելն ու մոտեցումները ցանկանում ենք կտրուկ փոխել՝ մեկ մատի շարժումով, փոխարենն առաջարկելով միջազգային փորձը, միանշանակ լուրջ խնդիրներ կունենանք: Կարեւոր է հաշվի առնել՝ ինչ կա, սկսել աշխատել եղած իրավիճակի բարելավման ուղղությամբ եւ գտնել հետաքրքիր «սիմբիոզ» հայկական կառավարման մոդելի ու միջազգային պրակտիկայի միջեւ: Սեւադա Բաղդյանը իր ելույթի վերջում ներկայացրեց Հայաստանի 200 խոշոր հարկատու ընկերությունների տնօրենների ուսումնասիրության արդյունքները, որոնց առաջիկայում կանդադառնանք առանձին հոդվածով: Սեւադա Բաղդյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Կարդացեք նաեւ. «Անկախ տնօրեններ. իրական օգո՞ւտ, թե՞ տուրք նորաձեւությանը» «Իրավահաջորդությունը հայկական բիզնեսում. ցանկալին եւ իրականը»: Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի Tweet Դիտում՝ 7128