Նախորդ երկու տարիների ընթացքում Hard Rock Café Yerevan-ը հյուրընկալել է ավելի քան 40 կորպորատիվ միջոցառումներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնացել է մտահղացմամբ եւ ձեւաչափով: Hard Rock Café Yerevan-ի էլ ավելի հմտացած թիմն արդեն իսկ սկսել է այս տարվա կորպորատիվ միջոցառումների ամրագրումներն ու նախապատրաստական աշխատանքները: Hard Rock Café-ում երեւակայությունը դառնում է իրականություն«Food Republic» ընկերությունների խմբի մարքեթինգի գծով տնօրեն Էլինա Սահակյանի խոսքով՝ նախորդ տարի իրենց թիմը նոր նշաձող սահմանեց ինչպես կորպորատիվ երեւույթների կազմակերպման որակի եւ քանակի, այնպես էլ հաճախորդների պահանջներին համապատասխան սրճարանի հայեցակարգն ամբողջապես կերպարանափոխելու իմաստով: «Շատ արագ կարողանում ենք լիարժեք փոխակերպել ոչ միայն սրճարանի տարածքը, այլեւ ճաշացանկը: Սրահի կահավորումը համապատասխանեցնում ենք երեկույթի ցանկացած ձեւաչափի՝ շուրջ 180 հյուրի համար նախատեսված երեկոյան բանկետներից մինչեւ կոկտեյլային երեկույթներ՝ ավելի քան 500 հյուրով»,- պատմում է Էլինա Սահակյանը: Նա հավելում է, որ ճաշացանկի ճկուն առաջարկներում հատուկ տեղ ունեն բուսակերային եւ վեգան տարբերակները, որոնք մատուցում են համապատասխան մակնշմամբ՝ հյուրերի առավելագույն հարմարավետության համար: Օգտվելով սրճարանի ճկուն առաջարկներից՝ Hard Rock Café Yerevan-ի հաճախորդները գործի են դնում իրենց երեւակայությունն ու իրականացնում մեկը մյուսին չկրկնող երեկույթներ: «Օրինակ՝ DISQO ընկերությունն իր կորպորատիվ երեկույթն ամբողջապես դիսկոտեկային ոճով էր կազմակերպել, JetBrains ընկերությունը՝ 80-ականների խաղերի ձեւաչափով. բացի ժամանակի շունչն արտահայտող դեկորացիաներից, սրճարանի տարածքով մեկ տարատեսակ ռետրո խաղեր էին տեղադրված: Սրան զուգահեռ՝ ունեցել ենք նաեւ արարողակարգային ձեւաչափով երեկույթներ, օրինակ, դեսպանատների պարագայում»,- հիշում է սրճարանի մենեջեր Անի Սիմոնյանը: «Երբեմն, երբ նայում եմ երեկույթների նկարները, ինքս մեր տարածքը չեմ ճանաչում: Միշտ այդ աստիճան տարբեր է»,- նշում է նա: Լուսանկարը՝ Hard Rock Café Yerevan Էլինա Սահակյանն էլ հավելում է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ ամրագրել են իրենց կորպորատիվ երեկույթների օրերը: Թեեւ մանրամասներ բացահայտել չեն կարող, բայց այս տարվա երեկույթներն էլ ավելի խելահեղ եւ յուրատիպ են լինելու: Հավելյալ ծառայություններ՝ հատուկ առաջարկովՍրճարանի գեղեցիկ եւ ընդարձակ միջանցքը հաճախորդներին հնարավորություն է տալիս յուրօրինակ ձեւով մոտենալ իրենց հյուրերի ընդունելությանը՝ ձեւավորելով երեկույթի ոճին համապատասխան լուսանկարվելու գոտիներ: «Ամանորյա տոնակատարություններում շատերի համար խիստ ցանկալի է կենդանի երաժշտությունը, եւ բնական է, որ այս շրջանում բենդերի ծառայության արժեքը կրկնապատկվում է: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մենք նախապես պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մի քանի սիրված բենդերի հետ, որոնք Hard Rock Café Yerevan-ում անցկացվող կորպորատիվ երեկույթների համար կառաջարկեն չլսված պայմաններ»,- ասում է Էլինա Սահակյանը: Լուսանկարը՝ AUA Երեկույթների լավագույն լուսային եւ ձայնային էֆեկտների համար էլ սրճարանն առաջարկում է բացառիկ տեխնիկական հագեցվածություն. համերգային ձայնի առաջատար լուծումներ (L Acoustic PA and monitors), հարվածային գործիքներ եւ DJ-ի վահանակ, մի քանի բարձրախոսներ, լեդ էկրան եւ տարածքով մեկ տեղակայված 5 հեռուստաէկրաններ: Բացի այդ, սրճարանն իր գործընկերների միջոցով առաջարկում է տեսալուսանկարահանում եւ դիջեյի ծառայություն: Անակնկալ Hard Rock ապրանքանիշիցԿորպորատիվ միջոցառումների շրջանակում ընդունված է աշխատակիցների համար անվանակարգեր սահմանելն ու մրցանակներ հանձնելը: Այս հարցում եւս Hard Rock Café Yerevan-ը յուրատիպ առաջարկ ունի: «Գաղտնիք չէ, որ Hard Rock-ի ապրանքանիշը շատ սիրված է աշխարհով մեկ, բազում մարդիկ ունեն այս ապրանքանիշի հավաքածուներ, եւ Հայաստանում եւս Hard Rock-ի սիրահարները քիչ չեն: Փորձը ցույց է տալիս, որ կորպորատիվ միջոցառումների ժամանակ հայտարարված տարբեր անվանակարգերում հենց Hard Rock-ից նվերներ ստանալը մշտապես յուրահատուկ արձագանք է ունենում: Այս միտմանն արձագանքելով՝ կորպորատիվ երեկույթների նվերների համար մեր խանութը 50% զեղչ է առաջարկում»,- մանրամասնում է Էլինա Սահակյանը: Լուսանկարը՝ Hard Rock Café Yerevan Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի սրճարանը հատուկ օրեր կունենա փոքր թիմերի կորպորատիվ երեկույթների համար: «Քանի որ մի շարք փոքր ընկերություններ եւս ցանկանում են մեզ մոտ իրականացնել իրենց կորպորատիվ երեկույթները, սակայն չեն կարող ամբողջությամբ վարձակալել տարածքը, այս տարի եւս 1-2 օր կսահմանենք փոքր կոլեկտիվների համար»,- նշում է Էլինա Սահակյանը: Նման ձեւաչափով երեկույթների ժամանակ սրճարանի տարածքը բաժանում են 3-4 գոտիների՝ ընկերություններից յուրաքանչյուրի համար կահավորելով առանձին հատված, իսկ ընդհանուր պարահրապարակի շնորհիվ կոլեկտիվները միասին էլ ավելի ուրախ ժամանակ են անցկացնում:«Մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս ամրագրումներ կատարելու հարցում շտապել, որովհետեւ դեկտեմբեր ամիսն արդեն կիսով չափ զբաղված է, եւ շարունակաբար նոր զանգեր ենք ստանում»,- ամփոփել է Էլինա ՍահակյանըHard Rock Cafe Yerevan-ում ամրագրումներ կատարելու համար կարող եք զանգահարել 033 50 50 00 հեռախոսահամարով։Գայանե Ենոքյան Tweet Դիտում՝ 2629