Մեկնարկել է Համաեվրոպական Executive MBA ծրագրի փաստաթղթերի ընդունելության վերջին՝ երրորդ փուլը: Ծրագրով հետաքրքրված անձանց համար Համաեվրոպական Executive MBA-ի ակադեմիական տնօրեն պրոֆեսոր Լեսլի Սզամոզին սեպտեմբերի 12-ին առցանց ձեւաչափով ներկայացրեց իրենց առաջարկած կրթական հնարավորության առավելությունները: Պատրաստվելով գալիք մարտահրավերներինՄենք ապրում ենք արագ փոփոխությունների ժամանակներում, որում լավագույն հմտություններն անգամ մշտապես թարմացնելու եւ արդիականացնելու կարիք կա, ուստի շարունակական կրթությունն առանցքային դեր է ստանում: «Հրաշալի մենեջերներ կան՝ իրենց ոլորտում մեծ հաջողությունների հասած, սակայն կա մշտապես գիտելիքը թարմացնելու, նոր հմտություններ ձեռք բերելու կարիք: Մենք տեսանք, թե ինչպես Կորոնավիրուսի համավարակը, դրան հաջորդած տնտեսական ճգնաժամերը միանգամայն փոխեցին համաշխարհային տնտեսության աշխատանքը: Նոր հմտությունների ձեռքբերումը կարեւոր է համաշխարհային մարտահրավերներին մշտապես պատրաստ լինելու եւ միջազգային տնտեսությունում ճիշտ գործելու համար»,-ասել է պրոֆեսորը: Իրենց ոլորտներում արդեն իսկ հաջողություն գրանցած մենեջերների համար գրեթե անհնար է համատեղել զբաղված աշխատանքային գրաֆիկն ու ամենօրյա կրթությունը: Համաեվրոպական Executive MBA-ը նախագծված է հենց այդպիսի մարդկանց համար. սյստեղ հնարավոր է ստանալ միջազգային բարձրակարգ կրթություն ֆիզիկապես դասերի մասնակցելով ամսվա մեջ միայն 3 օր՝ չլքելով սեփական երկիրը: «Համաեվրոպական Executive MBA-ը հնարավորություն է տալիս ստանալու բրիտանական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների MBA դիպլոմներ եւ բիզնես կրթություն Երեւանում: Այն հատուկ մշակվել է բիզնեսի փորձառու ղեկավարների եւ մասնագետների համար, որոնք ցանկանում են ստանալ բարձրակարգ կրթություն՝ զուգահեռաբար ունենալով կարիերային եւ անձնային աճ՝ առանց ընդհատելու իրենց աշխատանքը»,- նշել է Լեսլի Սզամոզին: Այն, ինչ պետք է հմուտ մենեջերինԾրագիրը հավատարմագրված է MBA-ների համաշխարհային ասոցիացիայի (AMBA) կողմից եւ իր առաջարկով բացառիկ է Հայաստանի ու տարածաշրջանի համար: Այն իրականացվում է Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի կողմից: Կրթական նյութում միաձուլված են ակադեմիական եւ գործնական գիտելիքները: Դասերն ընթանում են անգլերենով: «Այս կրթությունը մեր ուսանողների համար առանձնահատուկ է դառնում իր շեշտված միջազգային բաղադրիչի շնորհիվ: Դասավանդում են դասախոսներ ինչպես Յորքի, այնպես էլ Ստրասբուրգի համալսարաններից, որոնք Երեւան են բերում իրենց բազմամյա միջազգային փորձը: Սա օգնում է հայ մենեջերներին ձեռք բերել գիտելիքներ եւ հմտություններ համաշխարհային շուկայում ինտեգրվելու համար»,-հավելել է պրոֆեսորը: Լեսլի Սզամոզին Լուսանկարը՝ Մեդիամաքս Կրթական 2 տարվա ընթացքում մենեջերները ձեռք են բերում ընկերությունների կառավարման համար անհրաժեշտ բոլոր հմտություններն ու պատկերացում կազմում ընկերության աշխատանքի ամբողջ համակարգի մասին: Դասավանդվում են հետեւյալ առարկաները՝ ընդհանուր մենեջմենթ, մարքեթինգ, ֆինանսներ, լոգիստիկայի եւ մատակարարման շղթաների կառավարում, մարդկային ռեսուրսներ, առողջապահություն: «Ուսանողները նաեւ ստանում են 3 կրթական ճանապարհորդության հնարավորություն՝ կրթական շաբաթ Բրիտանիայի Յորքի համալսարանում, այնուհետեւ Ֆրանսիայի Ստրասբուրգի համալսարանում եւ Հունաստանի City College-ում: Այս այցերի ընթացքում ուսանողները ձեռք են բերում ինչպես ակադեմիական գիտելիքներ, այնպես էլ փափուկ հմտություններ»,- նշել է Լեսլի Սզամոզին: Միջազգային կապեր՝ գլոբալ շուկայում գործելու համարՀամաեվրոպական Executive MBA-ը բացի Հայաստանից գործում է նաեւ Բուլղարիայում, Ռումինիայում, Սերբիայում, Ուկրաինայում եւ Վրաստանում: Պրոֆեսոր Լեսլի Սզամոզիի խոսքով՝ կրթական շաբաթները հնարավորություն են տալիս հաղորդակցվելու ծրագրի այլ երկրների ուսանողների հետ, ինչն ապահովում է կապերի ստեղծում եւ մշակութային երկխոսություն: «Միջազգային շուկայում շատ կարեւոր են լավ կապերը, որոնք էլ ստեղծում են բիզնես հնարավորություններ: Մեր ծրագիրն այնպես է մշակված, որ ուսանողները նեթվորքինգի լայն հնարավորություններ ունենան, որպեսզի հետագայում կարողանան իրենց կապերն օգտագործել բիզնեսի առաջխաղացման համար»: Այժմ ընթանում է Համաեվրոպական Executive MBA ծրագրի փաստաթղթերի ընդունելության վերջին՝ երրորդ փուլը: Մինչեւ սեպտեմբերի 20-ը դիմելու դեպքում կտրամադրվի ուսման վարձի մասնակի զեղչ:Մանրամասների համար կարող եք զանգահարել +37493 909 349 համարով կամ գրել aghukasyan@york.citycollege.eu էլեկտրոնային հասցեին:Գայանե Ենոքյան Tweet Դիտում՝ 4236