Հաշվեկշռային հիմնական ցուցանիշների աճ՝ ՀՀ բանկային համակարգում

27.11.2020 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բանկեր #ցուցանիշներ
Հայաստանյան բանկերը 2020թ. երրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 16.5 %-ով, պարտավորությունները՝ 17.5 %-ով, կապիտալը՝ 10.8%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2020թ. երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2020թ. երրորդ եռամսյակում  2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 16.5%-ով՝ կազմելով 6 285.18 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է, որը 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 10.8% աճ՝ 908.65 մլրդ դրամով:

Ամերիաբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Հայբիզնեսբանկը` արձանագրելով  13.5% աճ եւ  հասնելով 888.67 մլրդ դրամի:

Առաջատար հնգյակում են նաեւ՝ Արդշինբանկը` 880.4 մլրդ դրամ (2019թ. համեմատ՝ 30.9% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 478.16 մլրդ դրամ (17.8% աճ) եւ Ինեկոբանկը` 380.77 մլրդ դրամ ( 19.7% աճ) ցուցանիշներով :

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2020թ. երրորդ եռամսյակում 2019թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 17.5%-ով՝ կազմելով 5 378.04 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարը  Հայբիզնեսբանկն է: Բանկի պարտավորությունները 2020թ. երրորդ եռամսյակում աճել են 13.8 %-ով՝ կազմելով 832.49 մլրդ դրամ:

Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է` 800.51 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 10.6 % աճ:

Վերջիններիս հաջորդում են Արդշինբանկը` 792.57 մլրդ դրամ (աճը ՝ 32.9%), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը՝ 408.72 մլրդ դրամ (աճը՝ 20.6%), եւ Ինեկոբանկը՝ 323.68 մլրդ դրամ(աճը՝ 22.0%):

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 10.8%, ինչի արդյունքում արձանագրվել է  907.14 մլրդ դրամ ցուցանիշը:

Կապիտալի մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է 108.14 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12.0%:

Երկրորդը Արդշինբանկն է 87.83 մլրդ դրամ ցուցանիշով, որի կապիտալի աճը կազմել է 15.7%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ՝ 69.44 մլրդ դրամ ցուցանիշով (աճը՝ 3.8%), Արմսվիսբանկը՝ 67.63 մլրդ դրամ (աճր՝ 30.4%), եւ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 57.09 մլրդ  դրամի ցուցանիշ՝ կապիտալի 8.6% աճով:

Նշենք, որ 2020թ. երրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 56.3%-ը, պարտավորությունների 58.7%-ը, եւ կապիտալի 43%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2020թ. երրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2019թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:



Աննա Այվազյան
Դիտում՝ 22561
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW