«Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ասել է, որ Հայաստանում ներդրողներին ներգրավելու համար պետք է լինի կայունություն եւ կանխատեսումներ անելու հնարավորություն:Այս մասին Ֆրանսիս Ժելիբտերն ասել է Itel.am-ին տված բացառիկ հարցազրույցում: «Ռիսկ կա ամենուր, սակայն ներդրողի համար առավել կարեւորը ռիսկը չափելու կարողությունն է: Ամենակարեւոր բանն օրինական համակարգի առկայությունն է, որ եթե ես դժվարություն ունենամ, կարող եմ դիմել եւ անաչառ որոշում ստանալ: Գիտեմ, որ ՀՀ իշխանությունները եւս աշխատում են հարկային եւ մաքսային ծառայությունները բարելավելու նպատակով, ինչը, իմ կարծիքով շատ կարեւոր է՝ ներդրումների ներգրավման տեսանկյունից»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը:Անդրադառնալով «Յուքոմ»-ի հետ բանակցություններին՝ Ֆրանսիս Ժելիբտերը պարզաբանել է, թե ինչու է այն անվանում բիզնես գործարք եւ ոչ ֆինանսական որոշում: «Իմ կարծիքով՝ ֆինանսական գործարք նշանակում է, որ քեզ չի հետաքրքրում գործարքի լավ կամ վատ լինելը ընկերության տեսանկյունից, քեզ միայն փողն է հետաքրքրում: Այս գործարքի որոշումը կայացվել է՝ հիմնված մի շարք հետազոտությունների վրա. ի՞նչ կարող էինք միայնակ առաջարկել եւ ի՞նչ կկարողանայինք առաջարկել՝ համագործակցության դեպքում»,- ասել է նա:«Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ Հայաստանը համեմատաբար փոքր երկիր է, եւ այստեղ հարցն այն չէ, որ Orange-ը գումար է վաստակում, որի արդյունքում Orange Group-ը հարստանում է: «Սա իսկապես բիզնես որոշում էր՝ կայացված բիզնես մարդկանց կողմից եւ բիզնես նպատակներով»,- ասել է նա:Ֆրանսիս Ժելիբտերի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 136365