Հայաստանի գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում այսօրվա դրությամբ շահառուներին տրամադրվել է 101 միավոր գյուղտեխնիկա, որից 56-ը՝ տրակտոր:Գյուղատնտեսության նախարարությունում հիշեցրել են, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ եւ այլ գյուղտեխնիկա: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են՝ 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից: Tweet Դիտում՝ 3966