Սերժ Սարգսյանն այցելել է «ՄԱՊ» ընկերություն

22.09.2014 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում այցելել է «ՄԱՊ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել խաղողի մթերման արդիականացված արտադրամասի բացմանը:

Արդիականացման ծրագիրը մեկնարկել էր 2013թ. հոկտեմբերին եւ ավարտվել ս.թ. սեպտեմբերի սկզբին:

Կատարված աշխատանքների արդյունքում, գործարանի արտադրական հզորությունները թույլ են տալիս մթերելու տարեկան մինչեւ 20,000տ խաղող եւ մինչեւ 20,000տ պտուղբանջարեղեն:

Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, 2014թ. նախատեսվում է մթերել 10,000տ բանջարեղեն, որից՝ 8000տ լոլիկ, 500տ պտուղ եւ 4000տ խաղող:

Ընկերության արտադրանքն իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ներկայումս ընկերությունն ունի 216 աշխատակից՝ 134 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Դիտում՝ 4093

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW