ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը:Ինչպես հայտնել են ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում եւ ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով: Ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ բնակիչներին իրազեկելու, գրանցման կարգին ու պայմաններին ծանոթացնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքի www.mud.am գլխավոր էջում բացվել է նոր պատուհան «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» անվանումով: Պատուհանում պարբերաբար կտեղադրվեն վերջին նորություններն ու թարմացումները:Նախարարությունում հայտնել են նաեւ, որ բնակարանների նախագծերին, հատակագծերին, գրանցման կարգին եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գործում է նոր կայք` http://www.petbnak.am/ կամ www.petbnakaran.am հասցեով: Tweet Դիտում՝ 6290