Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) եւ Բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանների միջեւ համագործակցության շրջանակներում հիմնադրված Բրիտանական բիզնես դպրոցը հայտարարում է ընդունելություն բիզնեսի կառավարման բրիտանական մագիստրոսական ծրագրի համար: Ինչպես հայտնել են ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան բրիտանական միջազգային ճանաչում ունեցող Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ:Հեռակա մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս համատեղելու ուսումը եւ աշխատանքը: Ծրագրի տեւողությունը 18 ամիս է: Դասընթացները կազմակերպվելու են յուրաքանչյուր 6-ից 8 շաբաթը մեկ՝ ուրբաթ օրը 18:00-ից 20:00-ն, շաբաթ եւ կիրակի օրերին 9:00-ից 17:30-ը:«Հայաստանում բրիտանական բիզնես դպրոցի ուսանողները բացառիկ հնարավորություն են ունենալու ուսումնառության ընթացքում, ուսման վարձը վճարելով Հայաստանում, երկու մոդուլի մասնակցել անվճար Լոնդոնի Կոմերցիայի դպրոցի այլ մասնաճյուղերում, այդ թվում՝ Մալթայում, Լոնդոնում եւ այլն:Դասավանդումն իրականացվելու է Մեծ Բրիտանիայից ժամանած դասախոսների կողմից՝ տեղացի բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ համագործակցությամբ», - նշված է հաղորդագրության մեջ:Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝- բակալավրի աստիճան,- անգլերեն լեզվի իմացություն (IELTS 6.0 ): Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի բացակյության դեպքում ուսանողները անգլերեն լեզվի անվճար քննություն կհանձնեն Բրիտանական բիզնես դպրոցում: Tweet Դիտում՝ 5194