Վրաստանի ազգային բանկը տոկոսադրույքը չի փոխել՝ 4%

14.08.2014 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի ազգային բանկը որոշում է կայացրել անփոփող թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 4,0%:

Դեռեւս փետրվարին Վրաստանի ազգային բանկը որոշել էր աստիճանաբար հրաժարվել մեղմ դրամավարկային քաղաքականությունից: Այդ գործընթացի տեմպը կախված էր տնտեսական ակտիվությունից եւ պահանջարկի վերականգնման արագությունից: Հաջորդ փուլերում բացահայտվեցին այն ռիսկերը, որոնք պայմանավորված էին ոչ բավարար արտաքին եւ ներքին պահանջարկով, ինչը դանդաղեցրեց գնաճի թիրախային մակարդակին հասնելու գործընթացը:     

Վրաստանի ազգային բանկը շարունակում է կարծել, որ առկա է մեղմ դրամավարկային քաղաքականությունից հրաժարվելու անհրաժեշտություն, սակայն այդ գործընթացը կլինի ավելի երկարատեւ, քան ենթադրվում էր:

Դիտում՝ 3563

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW