Հայաստանը եւ Ուկրաինան քննարկել են ավիացիայի ոլորտում հնարավոր համագործակցության հարցը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը կներկայացնի համագործակցության փաթեթը, որից հետո ուկրաինական կողմը հանդես կգա առաջարկներով:Նախարարը նշել է, որ Հայաստանի եւ Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, եւ այդ հարաբերությունները պահպանվում են` անկախ Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից: Որպես համագործակցության ուղղություններ նախարարը առանձնացրել է զբոսաշրջության, նորարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:Անդրադառնալով Հայաստանի հետ Ուկրաինայի տնտեսական հարաբերություններին` Իվան Կուխտան հույս է հայտնել, որ երկու երկրները համագործակցության եզրեր կգտնեն` անկախ երկրների` տարբեր միություններին միանալու հանգամանքից:Հոկտեմբերին նախատեսված է անցկացնել հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Tweet Դիտում՝ 1546