ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է վարկային ներդրումների ծավալով

26.07.2014 | 08:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի բանկերի շրջանում վարկային ներդրումների ծավալով:

Տարվա սկզբի համեմատ այդ ցուցանիշն աճել է 1.4%-ով` կազմելով 230 մլրդ դրամ:

«Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալի  12.4% բաժին է ընկնում ՎՏԲ-Հայաստան Բանկին: Բանկը շարունակում է ակտիվ ֆինանսավորել շինարարության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առեւտրի ոլորտները, զարգացնել ապառիկ վարկավորումը, հիփոթեկային վարկավորումն ու ավտովարկավորումը» , - նշված է բանկի հաղորդագրության մեջ:

2014 թ.-նի առաջին կիսամյակում բանկի ակտիվներն աճել են 3.4%` կազմելով 312 մլրդ դրամ: Հայաստանի բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալի 10.7% բաժին է ընկնում ՎՏԲ-Հայաստան Բանկին:

Ս.թ. հունիսի 30-ի տվյալներով բանկը առաջատար դիրք է զբաղեցնում ընդհանուր կապիտալի ցուցանիշով: Տարվա սկզբի համեմատ բանկի ընդհանուր կապիտալն աճել է 18%-ով` կազմելով 44.0 մլրդ դրամ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը ակտիվ աշխատանք է տանում մի շարք վարկային պրոդուկտների պայմանների ու սակագների բարելավման ուղղությամբ: Վարկավորման ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելուն նպաստել են վարկավորման ճկուն պայմանները, վարկային պրոդուկտների լայն տեսականին, անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդի բիզնեսին: Մենք շարունակում ենք մշակել եւ առաջարկել բիզնեսին ու բնակչությանը վարկային պրոդուկտներ գրավիչ պայմաններով», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 3594
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW