ԵԱԶԲ-ի կանխատեսմամբ, ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2014 թ.-ի արդյունքներով կկազմի 4.8%

23.07.2014 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական Զարգացման Բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները կանխատեսում են, որ ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2014 թ.-ի արդյունքներով կկազմի 4.8%, «պայմանավորված նաեւ միջազգային դոնորների կողմից մակրոտնտեսական օգնության ավելացմամբ եւ Մաքսային միության հետ համագործակցության ընդլայնմամբ»:

Ըստ ԵԱԶԲ-ի տվյալների, առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում ՀՆԱ-ի աճը տարեկան արտահայտմամբ դանդաղել է մինչեւ 3,1 %` պայմանավորված ներքին պահանջարկի թուլացման եւ ոչ բարենպաստ արտաքին միտումներով, մասնավորապես՝ արտահանվող հումքի գնային միտումներով:

Ցածր տնտեսական ակտիվությունը արտահայտվել է անկմամբ հատկապես հանքարդյունաբերության (-1.3%) եւ շինարարության (-3.3%) ոլորտներում:

«Սրանով հանդերձ իրավիճակը փոխհատուցվում է գյուղատնտեսության (+6.0%) եւ վերամշակող արդյունաբերության (+4.5%) ոլորտներում լավ արդյունքներով»,- նշվում է ԵԱԶԲ հետազոտության մեջ:

Դիտում՝ 5853

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW