Արմենիա Վայն ընկերության նոր՝ Տակառ կարմիր անապակ գինին Լոնդոնում անցկացվող Decanter World Wine Awards մրցույթում արժանացել է արծաթե մեդալի: Մրցույթին յուրաքանչյուր տարի մասնակցում են 14 000-ից ավելի գինիներ աշխարհի տարբեր երկրներից: «Ընկերությունը կարեւորում է այս մրցանակը ոչ միայն որպես իր արտադրանքի բարձր որակի գնահատական, այլ նաեւ՝ որպես հայկական գինու միջազգային ճանաչման հարցում իր համեստ ներդրում», - ասված է Արմենիա Վայն-ի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2739