Վերանայվել են նոր ՀԴՄ-ների գները փոքր բիզնեսի համար, իսկ սահմանամերձ գյուղերում դրանք կտրամադրվեն անվճար

03.07.2014 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սահմանամերձ գյուղերում հաշվառված եւ փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաները կտրամադրվեն անվճար:

Այսօր այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Նոր սերնդի ՀԴՄ-ների գինը սահմանված է 150 հազար դրամ:  

Այսօրվա նիստում կառավարությունը որոշեց նվազեցնել ՀԴՄ-ների արժեքը ՓՄՁ-ների համար՝ գյուղերում հաշվառված եւ փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար ՀԴՄ-ների գինը 50 տոկոսով զեղչվում է:

5 մլն դրամից մինչև 10 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ները կարժենան 80 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ), մինչեւ 5 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝ 60 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ):

Դիտում՝ 2311

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW