ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը $10 մլն-ի վարկային գործիք կստանա Citibank-ից եւ OPIC-ից

27.06.2014 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սիթի Բանկը (Citibank) եւ ամերիկյան Օվերսիս Փրայվիթ Ինվեսթմնթ Քորփորեյշն (OPIC) ներդրումային գործակալությունը հայտարարել են ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ  $10 մլն ծավալով վարկային գործիք տրամադրելու մասին:

Վարկային գործիքի տրամադրման նպատակն է՝ օժանդակություն ապահովել Հայաստանում ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գյուղատնտեսական միկրոֆինանսական պորտֆելին:

Citibank-ի եւ OPIC-ի կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին տրամադրվող վարկային գործիքը բաղկացած է $5 մլն վարկից  եւ նախկինում՝  2012թ-ին տրամադրված առանձին $5 մլն վարկի մարման ժամկետի երկարաձգված մասերից:

Ինչպես հայտնել են ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում, Ֆինանսավորումն ուղղվելու է Հայաստանում  գործող միկրո եւ փոքր ձեռնարկատիրությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսության հատվածի  ֆինանսավորմանը:

«Մենք բարձր ենք գնահատում Սիթի Բանկի եւ OPIC-ի զարգացող համագործակցությունը միկրոֆինանսավորման եւ հատկապես մեր երկրի գյուղական հատվածի ֆինանսավորման ոլորտում: Այն  թույլ կտա առաջին հերթին հզորացնել գյուղացիական տնտեսությունների՝ վարկավորման մեր կարողությունները, ինչը կենսական է Հայաստանի գյուղական շրջանների զարգացման համար»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Դիտում՝ 2208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW