Նախորդ շաբաթվա վերջին "Զվարթնոց” տաճարի հարակից տարածքում "Տրոյկա Դիալոգ” ընկերության գործընկերների կողմից անցկացված միջոցառման վերաբերյալ սոցիալական ցանցերում քննարկումների եւ ԶԼՄ-ներում հրապարակումների կապակցությամբ Մեդիամաքս-ի թղթակիցը մեկնաբանության խնդրանքով դիմել է գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանին, ով երկար տարիներ գլխավորել է "Տրոյկա Դիալոգը”:““Տրոյկա Դիալոգ” ընկերության գործընկերների հրաժեշտի “պարահանդեսի” շրջանակներում, Հայաստանի մշակույթի նախարարության համապատասխան կառույցների կողմից հաստատված տարածքում անցկացվել է բարեգործական երեկո-աճուրդ` տաղանդավոր ֆինանսիստ-ուսանողներին աջակցելու համար հիմնադրամ ստեղծելու նպատակով: Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցել է 250 մարդ ամբողջ աշխարհից, որոնցից շատերն առաջին անգամ էին այցելել Հայաստան` իրենց ընտանիքների անդամների հետ միասին:Տվյալ տարածքում ոչ հազվադեպ են անցկացվում հարսանիքներ եւ այլ ժամանցային միջոցառումներ, որոնք չգիտես ինչու պակաս հետաքրքրության կամ ոչ հավաստի մեկնաբանությունների առիթ են դառնում, քան “Տրոյկա Դիալոգի” գործընկերների բարեգործական երեկոն, որոնցից շատերը “Տաթեւի վերածնունդ”, UWC Dilijan միջազգային դպրոցի եւ Հայաստանում մեր այլ նախագծերի դոնորներն են:Միեւնույն ժամանակ, պետք է խոստովանել, որ զանգվածային միջոցառման կազմակերպումը զերծ չի մնացել կապալառուի կողմից թույլ տված ցավալի թերություններից: Մասնավորապես, տարածքում աշխատող աշխատակիցներից ոմանք բարեգործական երեկոյի ավարտից հետո հագնված են եղել ոչ պատշաճ կերպով, եւ կապալառուի կողմից արվել են համապատասխան եզրակացություններ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: Tweet Դիտում՝ 4649