Հայաստանում անցկացվում է «Տրոյկա դիալոգ»-ի գործընկերների «հրաժեշտի պարահանդեսը»

13.06.2014 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այս օրերին Հայաստանում անցկացվում է «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության գործընկերների «հրաժեշտի պարահանդեսը»:

Հիշեցնենք, որ այդ միջոցառման մասին վերջերս «Վեդոմոստի» թերթի հետ հարցազրույցում պատմել էր գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանը:
 
«Գործընկերությունն ավարտում է իր կյանքը: Հունիսին Հայաստանում կկազմակերպվի գործընկերների հրաժեշտի պարահանդեսը: Չեմ կասկածում, որ մարդիկ կշարունակեն շփվել: Մենք արդեն ունենք հաստատված համատեղ բարեգործական ծրագիր, որը թույլ կտա հիշատակ թողնել «Տրոյկա դիալոգ» ընկերության մասին՝ օգնելով ապագա տաղանդավոր ֆինանսիստներին: Սակայն նախկին ձեւաչափով` որպես արդյունավետ աշխատանքային մեխանիզմ, գործընկերությունը դադարեցրեց իր գոյությունը 2014թ. հունվարի 1-ին: Գործընկերների հետ բոլոր պաշտոնական հաշվարկները կկատարվեն մինչեւ հաջորդ տարվա հունվարի վերջը»,- նշել էր Ռուբեն Վարդանյանը:
 

Դիտում՝ 6230

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW