Հայաստանի արտաքին առեվտրային շրջանառությունը 2006 թվականի հունվար-մայիս ամիսներին գերազանցել է 1 միլիարդ 100 միլիոն դոլարը
20.06.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 20 հունիսի, / ՄԵԴԻԱՄԱՔՍ/ 2006 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 486.4 մլրդ դրամ, կամ $ 1107.4 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9,7%-ով:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2006 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում արտահանման ծավալը կազմել է 151.8 մլրդ դրամ, կամ $339.1 մլն, ներմուծման ծավալը` 334.6 մլրդ դրամ, կամ $ 768.3 մլն:
Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2006 թվականի հունվար-մայիսին կազմել է 182.8 մլրդ դրամ ($429.2 մլն):
Վերջին լուրեր
13.01.2025 | 16:21 Նորություններ
13.01.2025 | 12:21 Նորություններ
Խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն տոկոսադրույքների իջեցումը
13.01.2025 | 10:11 Հոդվածներ
Կաթնամթերք արտադրողները օնլայն մեդիայում. 2024 թվականի ամփոփում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: