Վերին Լարսի անցակետի վերանորոգման համար ՌԴ-ն աշխատանքային խումբ կստեղծի

05.06.2014 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանը հատուկ աշխատանքային խումբ կստեղծի, որը մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրություն կիրականացնի Վերին Լարսի անցակետում` սահմանային անցակետի որոշ հատվածների վերանորոգման նպատակով:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը, այս մասին պայմանավորվածությունն այսօր ձեռք է բերվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ - ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում կողմերը քննարկել են Վերին Լարսի սահմանային անցակետի որոշ հատվածների վերանորոգման հարցը:

ՀՀ վարչապետն անհրաժեշտ է համարել բնակլիմայական պայմանների հետեւանքով հաճախակի առաջացող ձնակույտերի եւ սողանքների խնդրին լուծում տալը` նշելով, որ դրանք բացասաբար են ազդում բեռնափոխադրումների ծավալի վրա:

«Կարծում եմ, կարելի է իրականացնել անցակետի ենթակառուցվածքի բարելավման ծրագիր: Առաջարկում եմ ուսումնասիրել տեղանքը եւ ճանապարհի լայնացումն այն հատվածներում, որտեղ հաճախակի հոսքեր են լինում»,- ասել է Հովիկ Աբրահամյանն ու ընդգծել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կողմի հետ համատեղ անմիջական մասնակցություն ունենալ շինարարական աշխատանքներին:

Աշխատանքային խմբի ուսումնասիրություններից  հետո կողմերը կհստակեցնեն հետագա անելիքները:

Դիտում՝ 4761
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW