Հայբիզնեսբանկի հաճախորդները կսպասարկվեն «մեկ պատուհանի» սկզբունքով
02.06.2014 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ

Հայբիզնեսբանկը նախաձեռնել է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման գործընթացը. ցանկացած հաճախորդ, մոտենալով բանկի սպասարկող աշխատակցին, կարող է նույն պատուհանում կատարել մինչեւ 400 000 դրամ կամ համարժեք արտարժույթով գումարի չափով հետեւյալ գործարքները՝
- հաշիվների բացում եւ սպասարկում,
- ժամկետային ավանդների ձեւակերպում,
- դրամական փոխանցումների իրականացում եւ ստացում,
- կոմունալ եւ այլ վճարումներ,
- տարադրամի փոխանակում,
- վարկային պարտավորությունների ընթացիկ մարումներ:
Այս պահին նշված եղանակով հաճախորդները կարող են սպասարկվել Հայբիզնեսբանկի հետեւյալ մասնաճյուղերում.
- «Մալաթիա»՝ ք. Երեւան, Արա Սարգսյան 19,
- «Կիեւյան»՝ ք. Երեւան, Կիեւյան 11Ա շենք, թիվ 64,
- «Խորենացի»՝ ք. Երեւան, Եր. Քոչար 24/1:
«Մոտ ապագայում մեկ պատուհանով սպասարկումից հաճախորդները կարող են օգտվել Հայբիզնեսբանկի Երեւանում գտնվող մյուս մասնաճյուղերում, ինչպես նաեւ մարզերի եւ ԼՂՀ մասնաճյուղերում, ընդ որում՝ մեկ սպասարկողի մոտ կատարվող գործարք(ներ)ի առավելագույն գումարը կարող է փոփոխված լինել», - նշված է հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: