Մասնագետի կանխատեսմամբ, այս տարի ծիրանի գինը շուկայում կլինի 500-1000 դրամ

30.05.2014 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր ասել է, որ թեեւ 2014 թվականը գյուղատնտեսության համար դժվար տարի է, սակայն այն սակավաջուր չի կարելի անվանել:

«Կարկտահարությունը եւ ցրտահարությունները լուրջ վնաս հասցրին գյուղատնտեսությանը: Բայց ոռոգման տեսանկյունից տարին սակավաջուր չի կարելի անվանել: Այս տարի տեղումներն ավելի շատ են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,- ասել է Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքերով, դրական միտումներ են նկատվում կարտոֆիլի արտադրության եւ արտահանման տեսանկյունից: «Միայն այս ամիս Հայաստանը 3000 տոննա կարտոֆիլ է արտահանել: Միտում է նկատվում մեծացնել կարտոֆիլի արտահանման ծավալները»,- ասել է միավորման նախագահը:

Ինչ վերաբերում է ծիրանի բերքին, Հրաչ Բերբերյանն ասել է, որ այս տարի ծիրանի արտահանման մասին խոսք լինել չի կարող: «Կունենանք ընդհանուր բերքի 10-15%-ը: Շուկայում ծիրանի գինը կտատանվի 500-1000 դրամի սահմաններում»,- ասել է մասնագետը:

Դիտում՝ 1921
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW