Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միությանը մինչեւ հունիսի 15-ը: Այդ մասին նա ասել է Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները ստորագրել են ԵՏՄ մասին պայմանագիրը:Իր ելույթում ՀՀ նախագահը նշել է, որ «Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի համապատասխան մասնագիտական գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համակարգված աշխատանքը թույլ տվեց սահմանված ժամկետներում նախապատրաստել ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը»: «Հաշվի առնելով, որ մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ, խնդրում եմ հաստատել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ը ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու ստորագրման ժամկետը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Tweet Դիտում՝ 5090