Արարատբանկի շահույթը 2013-ին կազմել է 3 մլրդ 83 մլն դրամ

26.05.2014 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանն այսօր ասել է, որ 2013-ը բավական հաջող տարի է եղել բանկի համար, ինչի արդյունքում աճ է գրանցվել մի շարք ցուցանիշներում, իսկ շահույթը տարվա ավարտին կազմել է 3 մլրդ 83 մլն դրամ:

Ըստ Դավիթ Հարությունյանի ներկայացրած տվյալների, նախորդ տարվա ընթացքում Արարատբանկը գրանցել է ակտիվների աճ` տարվա ավարտին հասցնելով այն 125 մլրդ դրամի:

Բանկն աճի ցուցանիշ է գրանցել նաեւ վարկային պորտֆելում` 60 մլրդ դրամ, ժամկետային ավանդները կազմել են 22.4 մլրդ դրամ, իսկ կապիտալը` 19.6 մլրդ դրամ:

Դիտում՝ 2254

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW