Գրանթ Թորնթոնը հրապարակել է «Եվրոպայի ապագան» զեկույցը
22.05.2014 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Գրանթ Թորնթոն

Գրանթ Թորնթոնի՝ «Եվրոպայի ապագան» ամենամյա զեկույցը ցույց է տալիս, որ եվրոգոտում գործարարների 93%-ը ցանկանում են, որ եվրոն պահպանի իր դիրքերը, եւ յուրաքանչյուր 4 գործարարներից 3-ը (75%) նշում են, որ միասնական արժույթին անցումը գործել է ի նպաստ իրենց ընկերության շահերի: Վերջին երեք ամիսների ընթացքում եվրոգոտում գործարարների լավատեսությունը եւս 8%-ից բարձրացել է՝ հասնելով 25%:
Այնուամենայնիվ, պատկերը այլ է Ֆրանսիայում եւ Գերմանիայում, որտեղ եվրաինտեգրմանը կողմ արտահայտվողների թիվը նվազել է ի համեմատ նախորդ տարվա: Գերմանիայում այժմ գործարարների միայն 55%-ն է պատրաստ եվրոպական տնտեսական ինտեգրմանը, ինչը 20%-ով ավելի ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Ֆրանսիայում այս տարի այդ ցուցանիշը կազմել է 57% (12%-ով պակաս նախորդ տարվանից):
«Եվրոպան դեռ լիովին դուրս չի եկել դժվար իրավիճակից: Մտահոգության տեղիք է տալիս արժեզրկումը, ինչպես նաեւ երիտասարդների գործազրկության անընդունելի բարձր մակարդակը: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը նույնպես անորոշություն է առաջացնում: Այդ իսկ պատճառով տարածաշրջանը հզորացնելու եւ զարգացումը շարունակելու համար պետք է ամեն գնով պահպանել գործարար համայնքի աջակցությունը միասնական Եվրոպային:
Եվ չնայած պաշտոնյաների օրակարգում առաջնահերթ տեղ ունեն ԵՄ բարեփոխումները, հանուն բարեկեցիկ Եվրոպայի նրանք պետք է լսեն ու կիսեն գործարար համայնքի մտահոգությունները», - նշել է Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: