Moody’s գործակալությունը “Հայէկոնոմբանկին” կշնորհի վարկանիշ

09.06.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 9 հունիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Moody’s գործակալությունը “Հայէկոնոմբանկին” կշնորհի վարկանիշ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր բանկի բաժնետերերի ամենամյա ժողովից հետո “Հայէկոնոմբանկի” վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ասել է, որ Moody’s-ի հետ համապատասխան համաձայնագիրն արդեն կնքվել է, եւ վարկանիշի շնորհումը սպասվում է օգոստոս-սեպտեմբերին:

Մեկնաբանելով Fitch գործակալության կողմից Հայաստանին սուվերեն վարկանիշի տրամադրման փաստը` Աշոտ Օսիպյանը հայտարարել է, որ “մենք շատ ուրախ ենք այս իրադարձության համար, քանզի վաշկանիշի առկայությունը շատ մեծ դեր ունի միջազգային ֆինանսական շուկայում բանակցություններ վարելիս:

Նա նշեց, որ Հայաստանին շնորհված ”BB“ վարկանիշը "շատ բարձր ցուցանիշ է հանրապետության համար”:”Հաշվի առնելով այն փաստը, որ վարկանիշը Հայաստանին տրվում է առաջին անգամ, այն կարելի է փայլուն համարել,- նշել է Աշոտ Օսիպյանը:

Դիտում՝ 10890

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW