Վարդան Սիրմաքեսը կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանում

12.05.2014 | 18:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամփոփվել են Ցյուրիխում կայացած Շվեյցարիա-Հայաստան  գործարար ֆորումի արդյունքները, որը կազմակերպվել էր  Շվեյցարիայի առեւտրաարդյունաբերական պալատի եւ հայ-շվեյցարական գործարարության զարգացման միության կողմից:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Արմսվիսբանկում, ֆորումի մասնակիցների թվում էին շվեյցարական եւ հայկական ավելի քան 70 ընկերությունների ղեկավարներ, հայ եւ շվեյցարացի պետական գործիչներ, Շվեյցարիայի տուրիզմի եւ տնտեսական գործերի քարտուղարության, ինչպես նաեւ մասնավոր հատվածը ներկայացնող այլ մարմինների ներկայացուցիչներ:

Հայաստանի մասնավոր գործարար հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարի ելույթներն ուղղված էին  Հայաստանում շվեյցարական կազմակերպությունների կողմից ներդրումների ներգրավմանը եւ դրանց հեռանկարներին:

«Ֆրանկ Մյուլլեր Գրուպ Ուոթչլենդ» ընկերության նախագահ եւ «Արմսվիսբանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահ Վարդան Սիրմաքեսն իր ամփոփիչ խոսքում Շվեյցարիայի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանում՝  հետեւելով իր հաջողված փորձին: Վարդան Սիրմաքեսը նաեւ հայտնել է Հայաստանում ներդրում կատարելու պատրաստ ընկերությունների հետ համագործակցության պատրաստակամության՝ այդ թվում համատեղ ներդրումների հնարավորության վերաբերյալ:

Շվեյցարիա-Հայաստան գործարար ֆորումը կազմակերպվել էր «Արմսվիսբանկ» ՓԲԸ հովանավորությամբ:  


Դիտում՝ 3219
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW