Հայբիզնեսբանկը եռատոնի առթիվ ներկայացնում է տոնական ակցիա

12.05.2014 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկը մայիսյան եռատոնի կապակցությամբ ներկայացնում է 3 հիմնական առավելություններով հատուկ ակցիա, որը գործում է «Հայբիզնեսբանկ-Հաղթական» ժամկետային ավանդի շրջանակներում:

Ժամկետային ավանդի պայմաններն են.

- տոկոսադրույքը՝ տարեկան 14% ՀՀ դրամով ավանդի դեպքում եւ 9,25%՝ ԱՄՆ դոլարի դեպքում;

- տոկոսագումարների վճարում ավանդի ներդրման պահին;

- ավանդի գումարը ժամկետից շուտ ստանալու դեպքում կուտակված տոկոսների պահպանում՝ շահեկան տարբերակով:

Այս ավանդատեսակը ներդրող հաճախորդները կարող են օգտվել նաեւ այն հնարավորություններից, որոնք բանկն առաջարկում է իր բոլոր ավանդատուներին, մասնավորապես՝ նվեր միջազգային վճարային քարտ, օվերդրաֆտի ձեւակերպում եւ այլն:

Ակցիան գործում է մայիսի 9-ից մինչեւ հունիսի 30-ը:

Դիտում՝ 1727

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW