«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում

08.05.2014 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, մայիսի 12-ին ԱԺ-ում կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ասել է, որ նիստի օրակարգում ընդգրկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը (2-րդ ընթերցում):

«Վարչապետն արտահայտել է իր քաղաքական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, այն տեղ է գտել նախագծում: Սա ձեռք է, որը մենք մեկնում ենք հետաքրքրված բոլոր կողմերի հետ քննարկումները շարունակելու համար»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

ԱԺ արտահերթ նիստում կքննարկվեն նաեւ այլ հարցեր:

Դիտում՝ 1769
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW