Չինաստանի տնտեսությունը կարող է դառնալ խոշորագույնն աշխարհում արդեն այս տարի
05.05.2014 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://image.tsn.ua/

ԱՄՆ-ը արդեն այս տարի կարող է աշխարհի խոշորագույն տնտեսության կարգավիճակը զիջել Չինաստանին, գրում է The Financial Times-ը (FT), հիմնվելով Համաշխարհային բանկի Միջազգային ծրագրի զեկույցի տվյալների վրա, որը երկրները համեմատում է ըստ գնողունակության չափանիշների:
Ինչպես հաղորդում է RBC daily-ն, Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետները զեկույցում համաշխարհային տնտեսությունները գնահատել են ըստ տարբեր երկրներում «կյանքի իրական արժեքի»:
ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն, 2011- 2014թթ. չինական տնտեսությունը կաճի 24%-ով, իսկ ամերիկյանը` ընդամենը 7.6%-ով, եւ այդ պարագայում Չինաստանը, հավանաբար, կշրջանցի ԱՄՆ-ին արդեն այս տարի, եզրակացնում է FT-ը:
ԱՄՀ-ում ակնկալում են, որ Չինաստանի ՀՆԱ-ն, չնայած որոշակի դանդաղմանը, ընթացիկ տարում կավելանա 7.5%-ով, մինչդեռ ԱՄՆ-ինը` ընդամենը 2.8%-ով:
ԱՄՆ-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն տնտեսությունը 1872 թվականից, եւ նախկինում տնտեսագետները ենթադրում էին, որ այն կմնա այդ կարգավիճակում առնվազն մինչեւ 2019 թվականը:
Վերջին լուրեր
05.05.2025 | 23:00 Հոդվածներ
Արտեմ Ղուկասյան. HR ոլորտը բաց է ոչ միայն հումանիտարների համար
05.05.2025 | 10:58 Visa Voice
Visa-ն եւ ԱրմՍվիսԲանկը գործարկում են Visa B2B Connect-ը Հայաստանում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: