Ս.թ ապրիլի 26-ին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հաստատել է 2013թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները` ստուգված «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, 2013թ. վերջի դրությամբ աուդիտ անցած հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2012թ. նկատմամբ «վկայում է հիմնական ֆինանսական ցուցանիշների կայուն աճի մասին»: Մասնավորապես.- զուտ շահույթը կազմել է 6.4 մլրդ դրամ, աճը՝ 2.2 մլրդ դրամ (51.7%),- ակտիվները կազմել եմ 269.3 մլրդ դրամ, աճը՝ 70.8 մլրդ դրամ (35.7%),- վարկային պորտֆելը կազմել է 172.3 մլրդ դրամ, աճը՝ 39.5 մլրդ դրամ (29.8%),- hաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 159.2 մլրդ դրամ, աճը՝ 44.7 մլրդ դրամ (39.1%),- սեփական կապիտալը կազմել է 44.1 մլրդ դրամ, աճը՝ 8.3 մլրդ դրամ (23.1%):Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Արդշինինվեստբանկին հաջողվել է ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետեւյալ ֆինանսական կազմակերպություններից`- World Business Capital (WBC)՝ $10.0 մլն,- Asian Development Bank (ADB)՝ $6.0 մլն,- Atlantic Forfaitierungs €2.9 մլն,- Citibank՝ $2.3 մլն,- Ռոսսելխոզբանկ՝ $1.2 մլն,- Landesbank՝ €0.5 մլն:Տարեվերջի դրությամբ Արդշինինվեստբանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակն աճել է 19.4%-ով (շուրջ 221 հազ. հաճախորդ):Ինչպես նշել են բանկում, «Արդշինինվեստբանկի կայուն զարգացման մասին է խոսում նաեւ Moody’s միջազգային վարկանշային գործակալության կողմից բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականի բարձրացումը «կայուն» մակարդակի»:«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 4842