Վարչապետը ներկայացրել է նորանշանակ ֆինանսների նախարարին

28.04.2014 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Սարգսյանին՝ համատեղ աշխատանքի եւ համագործակցության համար:  

«Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այս համակարգում մենք փորձելու ենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել: Ունենք լուրջ մարտահրավերներ եւ ես համոզված եմ, որ միասին դրանք հաղթահարելու ենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում հավաքվել է պրոֆեսիոնալ թիմ եւ համոզմունք հայտնել, որ նորանշանակ նախարարի առջեւ դրված խնդիրները կիրականացվեն:  

Դիտում՝ 2607

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW