2014թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունը կազմել է 3.3%:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում 5.2% աճ է նկատվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում, 0.7%` շինարարության, 4.5%` առեւտրի շրջանառության, 3.5%` ծառայությունների ծավալում: 2014թ. առաջին եռամսյակում 4.6% աճ է գրանցվել սպառողական գների եւ 5.5%` արդյունաբերական արտադրանքի ինդեքսներում: 1.8%-ով աճել է արտահանումը, 0,2%-ով` ներմուծումը: Արտաքին առեւտրաշրջանառության աճը կազմել է 0.6%:Հաշվետու ժամանակահատվածում նվազում է դիտվել արդյունաբերական արտադրանքի եւ էլեկտրաէներգիայի արտադրման ծավալներում, համապատասխանաբար` 2.8% եւ 5.5%-ով: Tweet Դիտում՝ 1147