Վարչապետն առաջարկել է կասեցնել կուտակայինի տույժերի հաշվարկը

18.04.2014 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով պայմանավորված տույժերի հաշվարկը:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը, վարչապետը  շահագրգիռ պետական մարմիններին հանձնարարել է սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:

Դիտում՝ 1841

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW