Բագրատ Ասատրյանը 2014-ին 1-3% տնտեսական անկում է կանխատեսել
04.04.2014 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Տարվա կտրվածքով 1-3% տնտեսական անկում ենք ունենալու, եւ ես չեմ տեսնում որեւէ միտում, որը կապացուցի հակառակը»,- այսօր կանխատեսել է ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանից Հայաստանի վրա առկա են լուրջ ճնշումներ, որոնց առաջին ալիքը կհարվածի արդեն ամռանը: Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնողներից Հայաստան մտնող գումարները կպակասեն, ինչն էլ արժութային շուկայում որոշակի անհավասարակշռություն կստեղծի:
«Այսօր Ռուսաստանից Հայաստան եկող տրասֆերտները կազմում են նույնքան, որքան ՀՀ ողջ պետական բյուջեն: Տրասֆերտների չափի կրճատումը մեր շուկայում ազգային արժույթի արժեզրկման ռիսկ է առաջացնելու: Սա որոշ ժամանակ անց կարող է գնաճի պատճառ դառնալ»,- հայտարարել է Բագրատ Ասատրյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: