Ն. Երիցյանը պարզաբանել է ԿԲ հայտարարությունը կուտակային համակարգի մասին

31.03.2014 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այսօր ասել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ ԿԲ հայտարարությունը կատարման պարտադիր պայման չի եղել:

Պատասխանելով ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հարցին, թե  արդյո՞ք ԿԲ-ն լիազորություն ունի մեկնաբանել Սահմանադրական դատարանի որոշումը, հատկապես այն դեպքում, երբ որոշման մեջ նշվում է, որ ՍԴ-ն  դրա կատարման վիճակին կանդրադառնա գործի դատաքննության ժամանակ, Ներսես Երիցյանն ասել է հետեւյալը.

«Կենտրոնական բանկը իրեն իրավունք չի վերապահել մեկնաբանել ՍԴ որոշումը: Մեր պրոֆեսիոնալ ենթադրությունների արդյունքում ընդամենը կատարել ենք հայտարարություն` իրավիճակը կարգավորելու համար, ընդ որում, այդ հայտարարությունը կատարման պարտադիր պայման չի եղել»,-ասել է նա:

Դիտում՝ 2115

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW