ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այսօր ասել է, որ մարտի 27-ի տվյալներով գործատուների կողմից 127 007 աշխատող քաղաքացու համար կատարվել է պարտադիր կուտակային վճարում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ԿԲ նախագահի տեղակալը հայտնել է ՀՀ Սահմանադրական դատարանում (ՍԴ)` ի պատասխան ՍԴ նախագահի հարցման, թե քանի՞ քաղաքացու համար է վճար կատարվել, քանի՞սն են ընտրել ֆոնդեր եւ ֆոնդի կառավարիչներ:«Մարտի 27-ի տվյալներով, 5 337 քաղաքացի կատարել է ֆոնդի եւ կառավարչի ընտրություն: Մեր գնահատմամբ, առնվազն 10 000 քաղաքացի ընտրությունը գիտակցված թողել է համակարգին, որի դեպքում համակարգիչը նրանց փոխարեն կընտրի պահպանողական ֆոնդը»,-ասել է նա:Ներսես Երիցյանը նշել է, որ մարտ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում քաղաքացիների համար կատարած կուտակումները եւ պետական բյուջեի կողմից նախատեսված համավճարը փոխանցվել է պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների անձնական հաշիվներին եւ մասնակիցների ռեեստրը վարողի կողմից քաղաքացիները տեղեկացվել են, որ պետք է սահմանված ժամկետում ֆոնդի եւ կառավարչի ընտրություն կատարեն: Tweet Դիտում՝ 1696