Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն այսօր ասել է, որ ՀՀ-ում 2014-ի տնտեսական աճի 4.3% կանխատեսումն արվել է` հաշվի առնելով ՌԴ տնտեսական աճի դանդաղեցումն ու դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:Նա նշել է, սակայն, որ կանխատեսումները կատարելիս հաշվի չի առնվել ՌԴ նկատմամբ վերջին պատժամիջոցներն ու տարածաշրջանի իրադարձությունները, որոնք, ըստ Մարկ Հորթոնի, մտահոգությունների տեղիք են տալիս, եւ կարող են դիտվել որպես լրացուցիչ ռիսկեր ֆինանսական աճի համար: Մարկ Հորթոնը նշել է, որ նախորդ տարի էներգակիրների գների աճը տարվա երկրորդ կեսին զգալիորեն ճնշել է տնտեսական աճը ՀՀ-ում, եւ հույս հայտնել, որ նման խնդիր այս տարի չի լինի: Նա նկատել է, որ 2013-ին Հայաստանում բարձր են եղել արտահանման ու արտերկրից փոխանցումների ցուցանիշը` հույս հայտնելով, որ դրանց տեմպերն այս տարին չեն դանդաղի: Tweet Դիտում՝ 1575