ՄՄ-ին անդամակցության նպատակով ստեղծված աշխատանքային խմբերը շուտով կավարտեն քննարկումները

12.03.2014 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Մինչեւ մարտի վերջ ավարտին կհասցվեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի քննարկումները:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովը, ով համակարգում է կառույցի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության հարցերը, Երեւանում քննարկել են
Մաքսային միությանը ՀՀ անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Տիգրան Սարգսյանը եւ Տիմուր Սուլեյմանովը մտքեր են փոխանակել ծառայությունների եւ ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաեւ մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող քննարկումների վերաբերյալ:

Դիտում՝ 4328

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW