Մարտի 5-ից 9-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 19 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք «ITB» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:Նախատեսվում է, որ ցուցահանդեսին այս տարի կմասնակցեն 180 երկրների շուրջ 10 հազ. զբոսաշրջային գործակալություններ եւ ավելի քան 170 հազ. այցելուներ:Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր եւ քարտեզներ գերմաներենով:Գերմանական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է: Tweet Դիտում՝ 4702